Այս «ոսկե ճանապարհը» իրականում բրնձով ծածկված փողոց է։ Չինաստանի Մինգդա քաղաքում ֆերմերները տոննաներով կեղևով բրինձը լցնում են ճանապարհի 800 մ-անոց հատվածի վրա՝ չորացնելու նպատակով:
Կառավարությունը 53 մլն 976 հազար դրամ կտրամադրի մշակույթի նախարարությանը Հայաստանի անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել է կազմակերպել «մասսայական մեծ միջոցառում»:
Սեպտեմբերի 8-12-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 52 դեռահասների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ուղեկցող 16 անձանց հանգիստը։
Վերջին տարիներին Հայաստանում աճել է ինքնասպանություն գործողների թիվը: Այդ քայլին ավելի շատ դիմում են երիտասարդները՝ անչափահասներից սկսած, մինչև 20 տարեկաններով վերջացրած:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 35762 քաղաքացի:
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ մեկնարկել է իրավական թեմաներով մեկամսյա դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ծրագրին մասնակցում են 18-35 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք։
Անքուն գիշերներ շատերն են ունենում: Տարբեր պատճառներով ժամանակ առ ժամանակ գիշերային հանգիստը կարող է վերածվել մղձավանջի: Ե՞րբ այլևս հնարավոր չէ և խորհուրդ չի տրվում անքնության դեմ պայքարել ինքնուրույն:
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., նյարդաբան ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի շրջանակներում «Դիսըբիլիթի ինֆո» (Disability info) տեղեկատվական ՀԿ-ն Ամավիրի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար կազմակերպեց սեմինար-քննարկում` վերարտադրողական, սեռական առողջության, իրավունքի թեմաներով:
Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...